Մեր Մասին

 Christy hյուրանոցը գտնվում է հին կառույցներով, միջնադարյան քարանձավային կացարաններով հայտնի Գորիս քաղաքի կենտրոնում: Հյուրանոցը շատ մոտ է պատմամշակութային կոթողներին և կենտրոնական շատրվանին: Իր ջերմ մթնոլորտի և նրբագեղության հետ մեկտեղ այս հյուրանոցը Ձեզ է առաջարկում մի շարք ժամանակակից կենցաղային հարմարություններ:
Christy հյուրանոցը հարմար է ժամանցի և գործնական ճամփորդությունների համար` շնորհիվ իր դահլիճի, որը կարող է տեղավորել 50 մարդ: Ավտոմեքենաներով ժամանած այցելուները և կոնֆերանսի մասնակիցները կարող են անվճար օգտվել հյուրանոցի ավտոկայանատեղիից: Սիրալիր և ջերմ աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում` տրամադրելով տարատեսակ ծառայություններ` տաքսի, լվացքատուն և այլն:
Christy հյուրանոցն ընդհանուր ունի 17 սենյակ, որի մեջ մտնում են մեկ, երկու և երեք տեղանոց սենյակներ, նաև` ընտանեկան սենյակ: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից ոճով և ունեն անվճար ինտերնետի հնարավորություն:

Christy Հյուրանոցի Սենյակները

Սենյակները կահավորված են ժամանակակից կահույքով` սեղան, աթոռներ, զգեստապահարան, տրյումո: Գործում է շուրջօրյա ջեռուցում, տաք և սառը մշտական ջուր: Սենյակներում կան լոգարաններ, լոգարանային պարագաներ (շամպուն, ատամի խոզանակ, ատամի մածուկ, օճառ), ֆեն, անվճար ինտերնետ, կաբելային ալիքներով հեռուստացույց, ընդարձակ պատշգամբ վերնահարկում:

Check-in -08:00
Check-out-12:00

Christy Հյուրանոցի Ռեստորանը

Մեր հյուրանոցում մատուցում ենք հայկական ավանդական կերակուրներ և ուտեստներ, ինչպես օրինակ Խորոված, Քյաբաբ, Դոլմա, Հարիսա, հայկական ավանդական Լավաշ, նաև ուտեստներ` հյուրերի նախընտրությամբ: Մատուցվում է նախաճաշ (անվճար), ճաշ և ընթրիք (պատվերը նախօրոք):
Մեր բարյացակամ անձնակազմը կհյուրասիրի  սուրճ և թեյ հյուրանոցի բոլոր հյուրերին: